Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ-ի Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը նոյեմբերի 18-ին ներկայացրել են Եվրոպական հարևանության քաղաքականության հիմնական ուղղությունները' մատնանշելով միության նորացված մոտեցումն իր արևելյան և հարավային հարևանության երկրների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զեկույցը պատրաստվել է Անդամ երկրների, գործընկերների երկրների, միջազգային և սոցիալական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և գիտական շրջանների ներկայացուցիչերի հետ քննարկումների արդյունքում:
«Եվրամիությունը կարևորում է առավել ուժեղ գործընկերությունը մեր հարևանների հետ, երբ մենք ակնատես ենք լինում մեր սահմանների ներսում ու դրսում շատ մարտահրավերների: Ուրբաթ օրվա ահաբեկչական հարձակումը Փարիզի վրա, ինչպես նաև վերջին ժամանակների հարձակումները Լիբանանում, Եգիպտոսում, Թուրքիայում ու Իրաքում, ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք ընդհարվել ենք այնպիսի սպառնալիքների, որոնք գլոբալ են ու պետք է հաղթահարվեն միջազգային հանրության միացյալ ջանքերով: Մենք պետք է ստեղծենք ավելի անվտանգ միջավայր, փորձենք լուծել մեր ընդհանուր տարածքի ճգնաժամերը, աղքատ շրջաններին օգնենք զարգանալ և գտնենք ներգաղթի առանցքային պատճառները: Հենց սա է Եվրոպական հարևանության քաղաքականության այս զեկույցի նպատակը, որը կամրապնդի մեր ընդհանուր արժեհամակարգն ու հետաքրքրությունները, ինչպես նաև նոր գործընկերներ կներգրավի անվտանգության ապահովման հարցերում: Այսօր իրականացվող միջոցառումները փորձում են ճանապարհներ գտնել ամրապնդելու մեր և մեր գործընկեր հանրությունների' միասին աշխատելու ունակությունները, ընդհանուր նպատակները արդյունավետորեն իրագործելու համար»,-ասաց Բարձր Ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Մեզ համար ամենաառաջնային մարտահրավերը մեր հարևանության կայունացումն է: Կոնֆլիկտները, ահաբեկչությունը, ծայրահեղականությունը վտանգում են մեզ բոլորիս: Սակայն աղքատությունը, կոռուպցիան և վատ կառավարումը նույնպես վտանգ են ներկայացնում: Այդ է պատճառը, որ մենք պետք է կրկին կենտրոնանանք մեր գործընկերների հետ հարաբերությունների վրա այնտեղ, որտեղ անկեղծորեն կիսում ենք ընդհանուր շահեր: Մասնավորապես հարկավոր է կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա' հիմնական շեշտադրումը կատարելով երիտասարդության զբաղվածության և հմտությունների վրա»,- ավելացրեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
ԵՀՔ-ի համար հիմնական քաղաքական առաջնահերթությունը կլինի կայունացման գործընթացը: Նոր ԵՀՔ-ի համար տարբերակումը կլինի հաջորդ կարևորագույն տարրերը և կարտացոլեն յուրաքանչյուր պետության ցանկությունը գործընկերության բնույթի եւ ծավալի վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր գործընկերներն են ձգտում համապատասխանեցնել իրենց քաղաքականությունը ԵՄ չափանիշների հետ: ԵՄ-ն կպաշտպանի և կշարունակի խթանել համամարդկային արժեքները ԵՀՔ-ի միջոցով' փնտրելով ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, հիմարար ազատություններին և օրենքի գերակայությանը նպաստող առավել արդյունավետ միջոցներ:
Նոր ԵՀՔ-ն կկենտրոնացնի ջանքերը' ուղղված ընդգրկուն տնտեսական եւ սոցիալական զարգացման աջակցությանը. երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելը կլինի տնտեսական կայունացման հիմնական միջոցառումը: Նորովի ուշադրություն կդարձվի անվտանգության ոլորտում գործընկեր պետությունների հետ համագործակցությանը, մասնավորապես հակամարտության կանխարգելման, հակաահաբեկչության եւ հակածայրահեղականության ոլորտներում:
ԵՄ-ն առաջարկում է վերանայել հարաբերությունները հարևանների հետ, այնպես, որ հնարավոր լինի երկկողմանի քաղաքական առաջնահերթություններին վերաբերվել որպես գործընկերության հիմք: Այս տարբերակը կքննարկվի գործընկերների հետ, քանի որ այն շատ կարևոր է վերջիններիս համար: Սրա նպատակն է նաև առավել ինտենսիվորեն ներգրավել անդամ պետություններին Հարևանության Քաղաքականության մշակման և իրականացման մեջ:
Նոր ԵՀՔ-ն կներկայացնի որոշ նոր աշխատանքային մեթոդիկա, ներառյալ ավանդական երկրների ամենամյա հաշվետվությունների փաթեթի վերացումը: