NASA-ն հրապարակել է Apollo 12 առաքելության մոդուլի լուսնԷջքի բարձրորակ լուսանկարը, որի ընթացքում մարդը երկրորդ անգամ հայտնվել Է Երկրի արբանյակի մակերեւույթին, հաղորդում է գործակալության կայքը:

 

ԼուսնԷջքը տեղի է ունեցել 1969 թվականի նոյեմբերի 19-ին Գրինվիչի ժամանակով ժամը 06:55-ին Պտղոմեոս խառնարանի եզրից 50 մետր եւ Surveyor 3 ապարատից 200 մետր հեռավորության վրա:

 

Apollo 12 առաքելության կազմում Էին հրամանատար Չառլզ Քոնրադը, լուսնային մոդուլի օդաչու Ալան Բինը եւ հրամանատարական մոդուլի օդաչու Ռիչարդ Գորդոնը (վերջինս մնացել Է ուղեծրում):

 

Այս պահին ԱՄՆ-ը միակ երկիրն է, որի աստղանավորդներն իջել են Լուսնի վրա: NASA-ի աստղանավորդներն Apollo առաքելության շրջանակներում 1969-ից մինչեւ 1972 թվականն ընկած ժամանակամիջոցում վեց վայրէջք են կատարել Երկրի արբանյակի մակերեւույթի վրա: