ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

 

«Դուք ժամանակակից հայ լրագրության ակնառու ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ներդրումը նորանկախ Հայաստանում ազատ մամուլի ստեղծման և կայացման գործում: Սփյուռքում և հայրենիքում տասնամյակներ շարունակվող Ձեր բեղմնավոր գործունեության շնորհիվ Դուք վաստակել եք բարձր հեղինակություն ընթերցողների շրջանում և ողջ հասարակության մեջ:

 

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ Ձեր շնորհակալ աշխատանքում»,- ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: