Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցին' ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի շնորհ ավորական ուղերձում ասված է.
«Ժամանակակից հայ կինեմատոգրաֆիայում երկար տարիների Ձեր աշխատանքով և նվիրումով Դուք ստեղծել եք ինչպես խաղարկային, այնպես էլ փաստավավերագրական բազմաթիվ կինոնկարներ, Ձեր զգալի նպաստն եք բերել նաև կինոգործիչների նոր սերնդի դաստիարակության գործում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»: