Նոյեմբերի 22-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 80-րդ կմ-ում «Toyota Corolla» մակնիշի 80AM080 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' ավտոմեքենայի վարորդ' 1980 թ. ծնված Հ. Ս.-ը և ուղևոր՝ 1969 թ. ծնված Ա. Չ.-ը տեղափոխվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան: