Ամերիկյան PBS հեռուստաալիքը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Հեռուստաալիքն օգտագործել է ՌԴ ՊՆ-ի YouTube-յան ալիքում տեղադրված տեսանյութերը, որպեսզի ցույց տա, թե ինչպես է ԱՄՆ-ի ավիացիան հաջողությամբ պայքարում ԻԼԻՊ-ի դեմ:

 

 

Նոյեմբերի 19-ի սյուժեում լրագրողները պարզաբանել են, որ գրոհայինների հիմնական ֆինանսական աղբյուրը նավթի վաճառքն է, իսկ ԱՄՆ-ի բանակը, իբր, մտադիր է արգելափակել այդ ֆինանսական կապուղին:

 

 

Պենտագոնին հղումով հեռուստադիտողներին հայտնել են, որ նոյեմբերի 16-ին Սիրիայում ԱՄՆ-ի ինքնաթիռները ոչնչացրել են զինյալների 116 բենզատար: Սակայն, օգտագործվել են ՌԴ պաշտպանության նախարարության նոյեմբերի 18-ի կադրերը, երբ գերատեսչությունից տեղեկացրել են ավելի քան հինգ հարյուր բենզատարի ոչնչացման մասին: 

 

 

Այսօր, ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ հինգ օրում ռուսական ավիախմբի ինքնաթիռները ոչնչացրել են ավելի քան հազար բենզատար, որոնց մատակարարումն ակնկալվում էր ԻԼԻՊ-ի գործարաններում: