Ռուսական Սու-24 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիրիայում, ենթադրաբար, խոցման արդյունքում, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այսօր Սիրիայի տարածքում, ենթադրաբար, խոցման հետևանքով վթարի է ենթարկվել ռուսական ավիախմբին պատկանող Սու-24 ինքնաթիռը»,- հայտնում են ՌԴ ռազմական գերատեսչությունից:
«Ինքնաթիռը եղել է 6000 մետր բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրը ճշգրտվում է: Ըստ նախնական տվյալների՝ օդաչուներին հաջողվել է կատապուլտացվել: Նաև պարզվում են ռուսական ինքնաթիռի անկման հանգամանքները: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թռիչքի ամբողջ ընթացքում ինքնաթիռը եղել է միայն Սիրիայի տարածքում»,- հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: