ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ' թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը հարված է միջազգային հանրության ջանքերին' ուղղված ահաբեկչության դեմ պայքարին: ՀՀ պաշտպանույան նախարարությունում Սերբիայի պաշտպանության նախարարի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ նման կարծիք է հայտնել Սեյրան Օհանյանը:

 

«Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ջանքեր է գործադրում համախմբված պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ, կարծում եմ, որ տեղի ունեցածը հենց այդ ջանքերին հարված է»,- ասել է Օհանյանը: