Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Սիրիայի երկնքում թուրքական զինվորականները խոցել են ռուսական Սու-24 ինքնաթիռը: Այս մասին Twitter-ում հաղորդում է Bloomberg-ի թղթակիցը:

 

Ավելի վաղ դա հաստատել է ՌԴ ՊՆ-ն:

 

Գերատեսչությունում պնդում են, որ ինքնաթիռը բացառապես գտնվում էր Սիրիայի տարածքում, սակայն Անկարան պնդում է, որ Սու-24-ը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:

 

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիրիայի Լաթաքիա նահանգում: Ավելի վաղ թուրքական կողմը զգուշացրել է Ռուսաստանին Թուրքիայի օդային տարածքը խախտելու կապակցությամբ՝ Սիրիայում ռազմական գործողության ընթացքում: