Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք իրականացրած ահաբեկիչներն ինքնաձիգները պատվիրել են համացանցի միջոցով՝ Գերմանիայի գաղտնի զինավաճառներից, տեղեկացնում է Bild պարբերականը:
Նոյեմբերի սկզբին զենքերը պատվիրվել են Բադեն-Վյուրտեմբերգում մի առևտրականի։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը չինական արտադրության երկու АК-47-ի, և հարավսլավական երկու Zastava M70 ինքնաձիգների մասին է (Կալաշնիկով զենքի չարտոնագրված կրկնօրինակը):