Ռուսաստանը 2016թ-ի հունվարի 1-ից կդադարեցնի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը որոշում է կայացրելՌուսաստանի եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ներկայումս գործող առանց վիզայի ռեժիմի դադարեցման մասին»,- ասել է Լավրովը: