Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով 2016 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով INTERFAX-ը, ՌԴ արտաքին գործերի նախարարությանը վերապահված է մասին Ուկրաինային տեղեկացնելու գործառույթ:

 

 

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Ռուսաստանը հնարավոր է առևտրային սահմանափակումներ մտցնի, եթե Ուկրաինան ստեղծի ազատ առևտրի գոտի Եվրամիության հետ:

 

 

Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի Ուկրաինայի' ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի տնտեսական հատվածը: