ՀՀ կառավարության 22 սեպտեմբերի 2023թ. № 1604-Ն որոշման համաձայն՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսած 2024թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։

Մինչև 2024թ. հունվարի 1-ը ՀՀ քաղաքացու սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրն օտարերկրյա պետությունում վավերական համարվելու համար պետք է պարունակի վավերականության մասին նշում։

2024թ․ հունվարի 1-ից հետո սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։