Սիրիայում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է առնվազն 2 ռուս զինվոր։ Այս մասին հայտնել է գերմանական Der Spiegel-ը:

 

Պարբերականը հաստատում է, որ սիրիական հակամարտությանը մասնակցող ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության 22-րդ բրիգադի 2 մարտիկ հուղարկավորվել է նոյեմբերի 12-ին, Դոնի Ռոստովում։ Պարբերականը նշում է, որ ռուսական ԶԼՄ-ները տեղի ունեցածի մասին նույնիսկ չեն հիշատակել։

 

Նշվում է նաև, որ ավիահարվածներից բացի, ռուսական կողմը զբաղվում է նաև սիրիացի զինվորներին «Իլ» ինքնաթիռներով ու «Մի-24» ուղղաթիռներով տեղափոխելով։

 

Բացի այդ, լրագրողների տվյալներով՝ Ռուսաստանը Սիրիային է տրամադրել «Մստա-Բ» հաուբիցներ։