Նոր ապացույցները վկայում են, որ Թուրքիան նավթ է ստանում Սիրիայի տարածաշրջաններից, որոնք վերահսկվում են ահաբեկիչների կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է lifenews-ը:

 

«Մենք այժմ լրացուցիչ տվյալներ ենք ստացել, որոնք, ցավոք սրտի ապացուցում են, որ նավթի ձեռք բերման վայրերից, որոնք վերահսկվում են ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից, այդ նավթը խոշոր չափով հասցվում է Թուրքիայի տարածք»,- ասել է նա՝ Փարիզում կայացած Կլիմայի հարցով գագաթնաժողովից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

 

«Մեր ինքնաթիռը խոցելու որոշումը թելադրված է եղել Թուրքիայի տարածք նավթի առաքման այդ ուղիներն ապահովելու ցանկությամբ: Իսկ թուրքմենների պաշտպանությունը միայն պատրվակ է»,- հավելել է ՌԴ նախագահը: