Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից հայտնել են այն մասին, թե ինչպես է Թուրքիան իր գործողություններով անուղղակիորեն հաստատել «Իսլամական պետության» հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Ինչպես նշել են Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունում, Անկարայի հակառուսական քարոզարշավը ոչ այլ ինչ է, քան արձագանք Մոսկվայի բացահայտմանը՝ ԻՊ-ի նավթի մաքսանենգության և ահաբեկիչների հետ հանցակցության մեջ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: