ԻԼԻՊ-ը պաշտոնապես հաստատել է բրիտանական ծագում ունեցող ահաբեկիչ Ջիհադի Ջոնի սպանությունը՝ 2015թ. նոյեմբերին անօդաչուի հարվածի արդյունքում:

 

ԻԼԻՊ-ի գրոհայինը, որի իրական անունը Մոհամեդ Էմվազի է, հայտնի էր որպես դահիճ՝ տեսանյութերի տարածումից հետո, որոնցում նա գլխատում էր պատանդներին:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ում հայտարարել են, որ իրենք «բացարձակապես վստահ» են, որ ահաբեկիչը ոչնչացվել է օդային հարվածի արդյունքում: