ԻԼԻՊ-ի առավել հայտնի դահիճ' Ջիհադի Ջոնը որոշել է լքել ահաբեկիչների շարքերը, ավելին, նա հեռացել է Սիրիայից. փոխանցում է LifeNews-ը:
Ըստ նախնական տվյալների, Մեծ Բրիտանիայի ահաբեկիչը գնացել է Հյուսիսային Աֆրիկա, վախենալով, որ նրան բացահայտել են որպես Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պատանդների մարդասպան:
Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ'Ջիհադի Ջոնը կարող է նաև վախենալ ԻԼԻՊ-ի գրոհայինների շրջանում' իր դեմ նախապատրաստվող դավադրությունից: Հյուսիսային Աֆրիկայում, դահիճը, ամենայն հավանականությամբ, միացել է ահաբեկիչներիմի մի փոքր խմբավորմանը: