ԻԼԻՊ-ի դահիճներից մեկը, որը մահապատժի է ենթարկել օտարերկրացիներին կազմակերպության կողմից հրապարակված տեսանյութում, Մեծ Բրիտանիայի 32-ամյա քաղաքացի Ալեքսանդր Կոտին է, հաղորդում է «The Guardian» թերթը: Նա այն գրոհայիններից մեկն է, որոնց ԶԼՄ-ներում «Ահաբեկչական Բիթլզ» են կոչել՝ բրիտանական ակցենտի համար: Դահիճները պատասխանատու են 27 օտարերկրացու գլխատման համար, այդ թվում՝ բրիտանացիների, ամերիկացիների և սիրիական բանակի զինվորների:

 

Կոտին իսլամ է ընդունել՝ իսլամական հավատի աղջկան սիրահարվելուց հետո:

 

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների տեղեկության համաձայն՝ Կոտին արմատական իսլամի գաղափարներն ընդունել է այն ժամանակ, երբ սկսել է հաճախել Լոնդոնի արևմուտքում գտնվող Ալ-Մանաար մզկիթը, որը հաճախում էր նաև Մոհամմեդ Էմվազին, որը հայտնի է որպես Ջիհադի Ջոն: