eMedia.am. ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է Մախաչկալայի կենտրոնում պայթյուն իրականացրած մահապարտի ինքնությունը։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, մահապարտ-ահաբեկչուհին՝ Մադինա Ալիեվան է, Դաղստանում վերջերս վնասազերծված գրոհայիններից մեկի քաղաքացիական կինը։ Հիշեցնենք, որ Ալիեվան պայթուցիկը գործի էր դրել մայիսի 25-ին՝ Դաղստանի Ներքին գործերի նախարարության շենքից 100 մետր հեռավորության վրա։ Զոհվածներ չկան, վիրավորվել է ավելի քան 15 մարդ։