ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիային միայնակ են թողել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, տեղեկացնում է Anadolu-ն:

 

 

«Մինչ աշխարհի մի անկյունում սպանում են անմեղ մարդկանց, աշխարհի մյուս մասում փորձեր են ձեռնարկվում կյանքի հարմարավետության բարելավման ուղղությամբ, ինչը ցավ է առաջացնում միլիոնավոր սրտերում:

 

 

Անպաշտպան կանայք ու երեխաները, որոնք փախչել են դաժան բռնապետներից ու ահաբեկչական անխիղճ կազմակերպություններից, իրենց ճանապարհին հանդիպում են փակ դռների ու բարձր պատերի: Նրանք չունեն գթասրտություն ու արդարություն:

 

 

Վեց տարում Սիրիայում վերապրած իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդկությունը չանցավ այդ քննությունը: Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքար մղելու պնդումներով հանդես եկածներից ոչ մեկն էլ ԻԼԻՊ-ին չի հասցրել այնպիսի հարված, ինչպիսին մենք ենք հասցրել, և չի վճարել այնպիսի գին, ինչպիսին մենք ենք վճարել:

 

 

Նրանք մահապարտների դեմ պայքարում մեզ միայնակ են թողել, որոնք իրենց հարձակումներով մեզ ցավ են պատճառում Քիլիսում: Անկարայի ու Ստամբուլի և Փարիզի ու Բրյուսելի ահաբեկչություններին արձագանքելու միջև տարբերությունը կարելի է անվանել միայն անարդարություն»,- ասել է Էրդողանը: