Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ չի մոռանա Դոնալդ Թրամփից ստացած նամակը, որը ոչ մի կապ չունի քաղաքավարության հետ, բայց այժմ նամակին պատասխանելու հարցն օրակարգում չէ:
«Իհարկե, մենք չենք մոռանա Թրամփի անքաղաքավարի նամակը: Բայց մեր փոխադարձ հարգանքը թույլ չի տա մեզ օրակարգում ներառել այս հարցը: Կպատասխանենք նամակին, երբ կգա ժամանակը»,- նշել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Սիրիայում թուրքական գործողությունները սկսելուց մեկ օր առաջ՝ խնդրելով նրան, որ «չհիմարանա» և «հուսախաբ չանի ամբողջ աշխարհին»։