Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի  մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ստամբուլի Ֆաթիհ Սուլթան մզկիթում ուրբաթօրյա նամազից հետո բողոքի ակցիա է կազմակերպվել, որին հազարավոր մարդիկ են մասնակցել: Ստամբուլի «Հուլիսի 15-ի նահատակների» կամուրջի մոտ ցույց են կազմակերպել «Հուլիսի 15» միության ներկայացուցիչները:  Ցուցարարները պարզել են Թուրքիայի և Պաղեստինի դրոշները՝ բացականչելով. «Ինչպես հայրենիքին ենք տեր կանգնում, այնպես էլ Երուսաղեմին տեր կկանգնենք», «Ողջույն, Երուսաղեմի դիմադրությանը»:

Ուրբաթօրյա նամազից հետո ցույցեր են տեղի ունեցել նաև Ադանայում, Սիվասում, Բոլուում, Քիլիսում: Բողոքի ակցիաներին մասնակցում են նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» տեղական կառույցների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ «Իսլամական դիմակայության շարժումը» (ՀԱՄԱՍ) Թրամփի որոշումից հետո ուրբաթը «Ցասման օր» էր հայտարարել: «Համասի» կոչն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Թուրքիայում: 

 

Աղբյուր`    Ermenihaber.am