Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնն անհրաժեշտ է համարում միավորել ուժերը կուսակից մրցակցի՝ սենատոր Բեռնի Սանդերսի հետ: Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
Քլինթոնի խոսքով՝ իր և Սանդերսի ընտրական շտաբների ներկայացուցիչներն «արդեն փոխգործակցում են այդ հարցի շուրջ: Ամենայն հավանականությամբ, այդ շփումները կակտիվանան ԱՄՆ-ի վեց նահանգում նախնական ընտրություններից հետո, որոնք պլանավորված են հունիսի 7-ին:
«Ես որոշակիորեն ամեն ինչ կանեմ Դեմոկրատական կուսակցությունը միավորելու համար: Մեր ընտրական շտաբերն արդեն կապվում են միմյանց հետ, և մենք կշարունակենք դա անել»,- հայտարարել է Քլինթոնը:
Նախկին պետքարտուղարը նաև ընդգծել է, որ ինքն ու Սանդերսը պատրաստվում են «ամեն ինչ անել», որպեսզի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը «չկարողանա հայտնվել Սպիտակ տանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: