Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը հուսով Է, որ ընտրություններից հետո բարեկամական հարաբերություններ կպահպանի իր մրցակցի՝ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին այս մասին նա հ այտնել Է Mojo in the Morning ռադիոծրագրի եթերում:

 

«Ես հուսով եմ, որ այդպես կլինի»,- ասել Է քաղաքական գործիչը՝ պատասխանելով ընտրություններից հետո միլիարդատիրոջ հետ բարեկամական հարաբերությունների վերաբերյալ հարցին:

 

«Դուք կարող եք Նյու Յորքում խոսել շատ մարդկանց հետ, որոնք ճանաչում են նրան: Մենք պարզապես զարմացած Էինք այն բանից, ինչ նա ասում եւ անում Էր այս ընտրարշավի ժամանակ, ինչպես նաեւ այն ամենից, ինչ մենք իմացանք նրա մասին»,- պարզաբանել Է նախկին առաջին տիկինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: