Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած զրույցից հետո նոր հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտնել է Agence France-Presse (AFP)-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:
Մակրոնի և Ռուհանիի հանդիպումը երկրորդն է դարձել վերջին 24 ժամվա ընթացքում: Ինչպես նշում է գործակալութունը, այն նախատեսված չէր ֆրանսիական պետության ղեկավարի ժամանակացույցով, որը փորձում է օժանդակել Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացմանը՝ հուսալով բանակցությունների հասնել երկու երկրների միջև:
Reuters-ի տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը Ռուհանիին ասել է, որ նա «բաց կթողնի հնարավորությունը», եթե ԱՄՆ-ը լքի՝ չզրուցելով Թրամփի հետ: Մակրոնի և Ռուհանիի հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ Թրամփը, սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ պատժամիջոցները խստացնել այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: