Մեկ րոպե խոսելու ընթացքում առնվազն հազար միկրոկաթիլ կորոնավիրուսային վարակ է ձևավորվում օդում, որոնք կարող են պահպանվել 14 րոպե:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, այս մասին պարզել են ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների մասնագետները, որոնց իրականացրած հետազոտության արդյունքերը հրապարակվել են PNAS ամսագրում:
Գիտափորձի շրջանակներում գիտնականները խնդրել են կամավորներին 25 վայրկյանի ընթացքում բարձրաձայն կրկնել «առողջ մնացեք» (stay healthy) արտահայտությունը փակ տարածքում: Այնուհետև տարածքը լուսավորվել է գերզգայուն լազերով, որպեսզի օդի մասնիկները տեղանելի դառնան և դրանք հնարավոր լինի հաշվել:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ բարձր խոսքի ժամանակ մեկ վայրկյանում թքի հազար մասնիկ է արտադրվում: Փակ տարածքում դրանք տեսադաշտից անհետանում են 8-14 րոպեում: