Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, համաձայն որի, մինչև կորոնավիրուսային վարակը մարդուն հասնելը, հավանաբար պանգոլինները կամ թեփուկավոր մրջնակերներն «իրենց մեջ են կրել» դրա շտամները։ Այդ մասին հայտնում է CNN-ը:
Գենետիկական ուսումնասիրություններն իրականացրել են Դյուկի համալսարանի և Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի գիտնականները:
Այսպիսով, գիտնականները պարզեցին, որ SARS-CoV-2 շտամը էվոլյուցիոն երկար ճանապարհ է անցել մինչև մարդուն հասնելը:
Ըստ հետազոտողների, կորոնավիրուսը փոխել է գեներն ըստ շտամների, որոնք էլ իրենց հերթին վարակել են չղջիկներին ու պանգոլիններին՝ որպես հիվանդության միջնորդ: Գիտնականները շեշտում են, որ կորոնավիրուսը զարգացման ու ձևափոխման տարբեր փուլերով է անցել՝ մինչև մարդուն վարակելու հնարավորություն ձեռք բերելը։