Արյան ընդհանուր անալիզը կարող է որոշել, թե մարդը որքանով Է հակված ինքնասպանություն կատարելուն: Այս եզրակացությանն են հանգել Ջոն Հոպկինսի անվան բժշկական հետազոտությունների կենտրոնի մասնագետները, կենտրոն, որը գտնվում է ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում (Մերիլենդի նահանգ): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամերիկացի մասնագետների կատարած հետազոտությունների արդյունքները հրապարկվել են «Վաշինգտոն փոստ» թերթում:

 

Հետազոտության ընթացքում գիտնականները մարդու արյան մեջ հայտնաբերել են այսպես կոչված «ծագումնաբանական ինդիկատոր», որի միջոցով կարելի Է որոշել սթրեսակայունությունը եւ հակվածությունը դեպի ինքնասպանության մասին մտքերը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: