Գլոբալ տաքացումը եւ ծովի մակարդակի աճը կտրուկ մեծացրել են ԱՄՆ-ի ծովեզերքի հեղեղման շանսերը Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի շրջակայքում. այստեղ խոշոր ջրհեղեղներ կարող են տեղի ունենալ յուրաքանչյուր 25 տարին մեկ, այլ ոչ թե յուրաքանչյուր 500 տարին մեկ, ինչպես առաջներում Էր: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են գիտնականները, որոնք հոդված են հրապարակել Proceedings of the National Academy of Sciences. հանդեսում:

 

 

«Գալիք տասնամյակներում հեղեղման վտանգի մեծացումը լուրջ սպառնալիք Է Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի բնակիչների համար, մանավանդ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան խիտ Է բնակեցված երկրի այդ տարածաշրջանը, դրա տնտեսության եւ ենթակառուցվածքի կենտրոնացվածությունը: Մեր հետազոտությունը ցույց Է տալիս, որ մեզ անհրաժեշտ են այդ ռիսկերի կառավարման կոնկրետ լուծումներ եւ հեղեղումների հետեւանքներից բնակչության պաշտպանության միջոցներ»,- հայտարարել Է Բենջամին Հորթոնը Նյու Բրաունսուիքի (ԱՄՆ) Ռուտգերսի համալսարանից:

 

 

Հորթոնը եւ նրա գործընկերներն այս եզրակացությանն են հանգել՝ ուսումնասիրելով, թե վերջին երկու հազարամյակում ինչպես Է փոխվում ծովի մակարդակը Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի շրջակայքում, եւ համեմատելով այդ ցուցանիշներն այն բանի հետ, թե Ատլանտյան օվկիանոսում ինչպես Է տատանվում փոթորկային ակտիվության մակարդակը վերջին հազար տարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: