Ֆրանսիայի նախագահ Էմանյուլել Մակրոնը այսօր տեսակոնֆերանս է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ։

Ֆրանսիական կողմի փոխանցմամբ՝ հանդիպումը ուղղված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և հումանիտար համագործակցության զարգացմանը։ Նշվում է, որ տեսակոնֆերանսը անցած տարի դեկտեմբերին Բրյուսելում կայացած չորս առաջնորդների հանդիպումների շարունակությունն է։