Նավթի գները կտրուկ նվազել են Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո: Պատճառը ԱՄՆ-ի և Իրանի միջև առավել խոր հակամարտության մտավախությունն է, գրում է CNN-ը:

ԱՄՆ հում նավթի գինը նվազել է 4%-ով, երբ Թրամփը հայտարարել է առավել խիստ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին: Ամերիկյան նավթի մեկ բարելի գինը նվազել է 60 դոլարից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփը հայտարարել էր, որ ավիահարձակումների հետևանքով ոչ մի ամերիկացի զինվոր չի զոհվել: Նա նաև կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին հրաժարվել միջուկային գործարքից: