Նավթի համաշխարհային գները, արդյունահանման բաժնաչափերը պահպանելու ՕՊԷՔ-ի որոշումից հետո, շարունակում են անկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների արդյունքները:

 

Երեւանի ժամանակով ժամը 9:11-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսամերիկյան նավթախառնուրդի ապառնագրերի արժեքն ընկել Է 7,21 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 72,52 դոլար: WTI մակնիշի թեթեւ նավթի հունվարյան ապառնագրերի արժեքը նվազել Է 6,89 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 68,94 դոլար:

 

ՕՊԷՔ-ը նոյեմբերի 27-ին Վիեննայում կայացած նստաշրջանում որոշում Է ընդունել նավթի արդյունահանման ներկայիս բաժնաչափը՝ օրական 30 մլն բարել, պահպանել մինչեւ 2015 թվականի հունիս: Շուկաներն այդ որոշմանն արձագանքել են նավթի գների անկմամբ:

 

«Արդյունահանման մակարդակը պահանելու ՕՊԷՔ-ի որոշումը նավթի գների բավական արագ անկման գլխավոր պատճառն Է: Հավանաբար, գների նվազումը կշարունակվի մինչեւ տարվա վերջը»,- ասել Է Phillip Futures-ի վերլուծաբան Դենիել Անգը, որի խոսքը մեջբերել Է AFP-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: