Նավթի համաշխարհային գները դեկտեմբերի 16-ին բացասական դինամիկա են դրսեւորում՝ նորացնելով 2009 թվականի հուլիսի եւ մայիսի նվազագույն ցուցանիշները, ինչը կապված Է ներդրողների այն երկյուղների հետ, որ թերթաքարային նավթի ամերիկյան արտադրողները կավելացնեն արտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:

 

Երեւանի ժամանակով ժամը 15:02-ի դրությամբ, Բրենտ մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ապառնագրերի արժեքը նվազել Է 2,89 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 59,34 դոլար: WTI մակնիշի թեթեւ նավթի հունվարյան ապառնագրերի արժեքն ընկել Է 0,59 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 55,58 դոլար:

 

2014 թվականի ընթացքում նավթի համաշխարհային գներն ընկել են մոտավորապես 45 տոկոսով, չնայած շուկայում իր բաժինը պահպանելու ՕՊԷՔ-ի փորձերին: Գործակալության կողմից հարցված վերլուծաբաններն այն կարծիքին են, որ 2015 թվականին Բրենտ մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի արժեքը կնվազի բարելի դիմաց մինչեւ 50 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: