Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին գրում է gazeta.ru-ն:

 

Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1,21%-ով՝ հասնելով 52,37դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

 

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսներն էլ նվազել են 1,02%-ով՝ հասնելով բարելի համար 55,44 դոլարի: