Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ Մազրուին հայտարարել Է, որ ՕՊԷՔ-ն այլեւս չի կարող պաշտպանել նավթի գները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Մենք այլեւս չենք կարող շարունակել պաշտպանել որոշ ակի գինը»,-հայտարարել Է նախարարը՝ ելույթ ունենալով Աբու Դաբիում կայացած համաժողովում, որը նվիրված Էր նավթարդյունաբերության զարգացման հարցերին: «Մենք դարձել ենք նավթի, առավելապես թերթաքարային, ավելցուկի վկաները. եւ դա անհրաժեշտ Է ուղղել»,- ասել Է ալ Մազրուին համաժողովի մասնակիցներին:

 

Նավթի համաշխարհային գները կտրուկ ընկան անցած տարվա ամառվանից: Փորձագետները դա կապում են շուկայում առաջարկի ավելցուկի հետ: Նավթի արդյունահանման բաժնեչափն օրական 30 միլիոն բարելի մակարդակին պահպանելու ՕՊԷՔ-ի երկրների նոյեմբերի 27-ի որոշումը նպաստեց գների փլուզմանը:

 

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ արդյունահանման բաժնեչափի պահպանման վերաբերյալ ՕՊԷՔ-ի որոշումն ընդունվել Է Սաուդյան Արաբիայի նախարար Ալի ալ Նայիմիի հայտարարությունից հետո, որի համաձայն՝ կազմակերպությունը պետք Է պաշտպանի շուկայի իր բաժինը եւ գների անկում թույլ տա ՕՊԷՔ-ից դուրս արդյունահանման ծավալները կրճատելու համար: