Համաշխարհային ապրանքային շուկաներում ադրբեջանական նավթի գինը շարունակում է սրընթաց անկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ԱզերԹԱջ» պաշտոնական լրատվական գործակալությունը, Լոնդոնի սակարանում «AzeriLayt» տեսակի նավթի մեկ բարելի գինն այսօր նվազել է 0,48 դոլարով եւ կազմել է 61,91 դոլար:
Նյու Յորքի NYMEX սակարանում Layt տեսակի նավթի մեկ բարելի գինը, 0.02 դոլարով նվազելով, կազմել է 55,89 դոլար: Լոնդոնի ICE սակարանում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 1,82 դոլարով եւ կազմել 59,24 դոլար:
Նավթի առավելագույն գինը' մեկ բարելի դիմաց 114,13 դոլար նկատվել է 2014 թվականի հունիսին:
Ադրբեջանի 2015 թվականի պետական բյուջեում նավթի գինը նախատեսված է 90 դոլար: Ադրբեջանի պետբյուջի 70 տոկոսից ավելին ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: