Համաշխարհային ապրանքային շուկաներում նավթի գները կրկին նվազել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ԱզերԹԱջ» պաշտոնական լրատվական գործակալությունը, Լոնդոնի սակարանում «AzeriLayt» տեսակի նավթի մեկ բարելի գինը 0,55 դոլարով նվազել եւ կազմել է 62,39 դոլար:

 

Նյու Յորքի NYMEX սակարանում Layt տեսակի նավթի մեկ բարելի գինը, 1,9 դոլարով նվազելով, կազմել է 55,91 դոլար: Լոնդոնի ICE սակարանում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 0,79 դոլարwv եւ կազմել 61,06 դոլար:

 

Նավթի առավլագույն գինը' մեկ բարելի դիմաց 114,13 դոլար նկատվել է 2014 թվականի հունիսին:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետական բյուջեում նավթի գինը նախատեսված է 90 դոլար: Ադրբեջանական Media forum լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ այս շաբաթ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ նավթի գնի անկումը բացասական ազդեցություն է թողնելու երկրի սոցիալ-տնտեսական ծրագրերի վրա: Ադրբեջանի պետբյուջեի 70 տոկոսից ավելին ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: