Ադրբեջանական նավթի գինը համաշխարհային սակարաններում շարունակում է անկումը: «ԱզերիLayt» նավթի մեկ բարելի գինը Լոնդոնի սակարանում, 1,12 դոլարով նվազելով, վաճառվում է 72,56 դոլարով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական պաշտոնական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ համաշխարհային սակարաններում նավթի գինը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Նյու Յորքի NYMEX սակարանում «Layt» տեսակի նավթի մեկ բարելը, 0,5 դոլարով թանկանալով, կազմել է 67,38 դոլար, Լոնդոնի ICE սակարանում էլ «Brent» տեսակի նավթի մեկ բարելի գինը, էժանանալով 0,62 դոլարով, կազմել է 69,92 դոլար:
Ադրբեջանի 2015 թվականի պետական բյուջեում նավթի գինը նախատեսված է 90 դոլար: Ադրբեջանական Media forum լրատվական կայքը հայտնում է, որ այս շաբաթ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ նավթի գնի անկումը բացասական ազդեցություն է թողնելու երկրի սոցիալ-տնտեսական ծրագրերի վրա: Ադրբեջանի պետբյուջեն 70 տոկոսից ավելի ձեւավորվում է էներգակիրների արտահանումկց ստացվող եկամուտների հաշվին: