Փետրվարի 1-ին նավթի գինը շարունակում է նվազել: Նավթի WTI տեսակի գինը իջել է՝ հատելով 1 բարելի դիմաց 32 ԱՄՆ դոլարի շեմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Նավթի գնի վրա բացասական ազդեցություն են ունենում Չինաստանից եկող վիճակագրական տվյալները: Չինաստանի արտադրության ոլորտում գործարար ակտիվության ինդեքսը հունվարին 49.7 կետից նվազել է մինչև 49.4-ի: Այս ցուցանիշը 2012 թվականին օգոստոսից սկսած ամենացածրն է: Դրանից բացի, շուկան չի ակնկալում Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի համատեղ արդյունահանման ծավալների կրճատում: