Սիրիայում Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հնարավոր ցամաքային գործողության նպատակն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը փրկելն է: Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը:
«Թուրքիան օրական սահմանից անց է կացնում հարյուրավոր զինյալների, Սաուդյան Արաբիան խոսում է Սիրիայում խաղաղ կամ ռազմական ճանապարհով իշխանափոխության մասին»,- ասել է դիվանագետը: Նրանք ասում են, որ Սիրիա կմտնեն՝ ԻԼԻՊ-ին հարված հասցնելու համար, սակայն, իրականում, ցանկանում են միջամտել Սիրիայում, որպեսզի փրկեն ԻԼԻՊ-ը: