Թուրքիան առաջին անգամ օդային հարվածներ է հասցրել երկրի հարավ-արևելքում` Քիլիս նահանգի սահմանամերձ շրջաններում տեղակայված ԻԼԻՊ-ի գրոհայինների դիրքերին: Այդ նպատակով, հանրապետությունը գործի է դրել F-16 կործանիչները: Զենքի օգտագործումն ահաբեկիչների դեմ` Սիրիայի հետ սահմանի վրա այսօր հաստատել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Ըստ միջազգային ԶԼՄ-ների, ոչնչացվել են նաև Սիրիայի տարածքում տեղակայված թիրախները:

 

Նա նշել է, որ այժմ հանրապետության օդուժը ահաբեկչական դիրքերին կհարձակվի առանց ծանուցման: Մինչ օրս Թուրքիան հայտարարում էր, որ միայն փոխադարձ կրակ է բացում` սիրիական կողմից իրականացրած հրաձգությունից հետո: ԻԼԻՊ-ի գրոհայինների ագրեսիայի յուրաքանչյուր ակտին պատասխան կտրվի` «ամենաարդյունավետ միջոցների տեսքով», ասել է Ահմեդ Դավութօղլուն` լրագրողներին հետ զրույցում: