Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» մարտիկները հայտարարել են մարտի 9-ին Աֆրին քաղաքի մատույցներում «Սիրիական ազատ բանակի» կազմավորումների հարձակումները հետ մղելու մասին: Այս մասին հաղորդում է ANF գործակալությունը:

Քրդերն իրենց հայտարարության մեջ պնդում են, որ «Սիրիական ազատ բանակի» կազմավորումները և թուրքական զորքերը, որոնք հարձակվել են քրդերի դիրքերի վրա, անցած օրվա ընթացքում կորցրել են 313 մարդու, այդ թվում՝ մի քանի դաշտային հրամանատարների և սպաների, ոչնչացվել են նաև մի քանի միավոր զրահատեխնիկա:

 

Այսօրվա դրությամբ Թուրքիայի բանակի հրամանատարությունը հայտարարում է «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում մոտ 3200 քուրդ աշխարհազորայինների մահվան մասին: Քրդերը հերքում են այս հայտարարությունները՝ հաղորդելով հազար թուրք զինվորների և սիրիացի գրոհայինների մահվան մասին: Ընդ որում, ինչպես թուրքերը, այնպես էլ քրդերը հակառակ կողմին մեղադրում են խաղաղ քաղաքացիների սպանության մեջ: