Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ժամանումը Բուլղարիա, զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել: «Թուրքիան հավասարազոր է ԻԼԻՊ-ին» և «Էրդողանը Փարիզի ահաբեկչության հովանավորն է» կարգախոսներով պաստառները տեսանելի էին ամբողջ մայրաքաղաքում: Իսկ քաղաքի սրտում բնակիչները ջահերով երթ էին կազմակերպել, հայտնում է ren.tv-ն:

 

Այդ կերպ, նրանք հերթական անգամ մեղադրել են Թուրքիայի իշխանություններին ահաբեկիչներին աջակցելու մեջ և հանդես են եկել Անկարայի ագրեսիվ քաղաքականության դեմ: Մեկ ամսում Բուլղարիայում երկրորդ հակաթուրքական հանրահավաքն է անցկացվում: Վերջին բողոքի ցույցի ժամանակ հավաքվածները մի քանի թուրքական դրոշ են այրել: