Անկարայի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նավթի գնումների վերաբերյալ տեղեկատվությունը հարկավոր է ահաբեկչության դեմ պայքարելու, այլ ոչ թե Թուրքիայի ղեկավարությանը մերկացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվան պատրա՞ստ է արդյոք հրապարակել իր ունեցած այն ապացույցները, որ Անկարան նավթ է գնում ԻՊ-ից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե նման ապացույցների ներկայացվելու դեպքում պատրաստ է հրաժարական տալ:
Նոյեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ի կարծիքով՝ ռուսական Սու-24 ռմբակոծիչը խփել են, որպեսզի վտանգազերծեն նավթի անօրինական մատակարարումները Թուրքիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: