Այսօր երկրի գլխավոր գերագույն հրամանատարը երկրի նախագահն է: Մի պահ պատկերացնենք, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե Հանրապետության նախագահը խորհրդարանում չունենար մեծամասնություն:
«Ա1+»-ի զրուցակիցն է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար և մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը։
Վերջինս անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին և այն տեսակետին, որ դա արվում է ՀՀԿ-ի վերարտադրման համար՝ ասաց. «Մի պահ պատկերացնենք, որ սահմանադրական փոփոխությունները չեն լինում, 90 համամասնական պատգամավոր, 41 մեծամասնական պատգամավոր, իշխանությունը կրկին կունենա մեծամասնություն Խորհրդարանում, և անգամ եթե Հանրապետության նախագահ ընտրվի ընդդիմության ներկայացուցիչը, ապա խորհրդարանն անմիջապես կարող է վերցնել այն բոլոր լծակները, որ կան նախագահի ձեռքում և տեղափոխել վարչապետի դաշտ: Մենք կունենանք գերհզոր ընդդիմություն ունեցող վարչապետ: Ներկայիս մոդելը չի արգելում նման սցենարի կրկնումը Հայաստանում:
Անդրադառնալով հարցին, թե Սերժ Սարգսյանը կարո՞ղ է փոփոխություններից հետո կրկին իշխանությունն իր ձեռքում պահել, Հարությունյանն ասաց.
«Ունենալով բոլոր հնարավորությունները՝ հաջորդ ընտրություններում կրկին մեծամասնություն կազմելու և խորհրդարանական մեծամասնությամբ նախագահի լիազորությունները վարչապետի դաշտ բերելու, ո՞րն էր իմաստը համամասնահական ընտրակարգի և խորհրդարանական կառավարմանն անցնելու»:
Մանրամասները՝ տեսանյութում.