Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում են եղել ՀՀ եւ Արցախի բարձրագույն ղեկավարները, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Լրագրողները փորձեցին Սերժ Սարգսյանին մի քանի հարց ուղղել, որոնց ի պատասխան՝ Սարգսյանը շնորհավորեց Անկախության տոնի կապակցությամբ, ապա շրջվեց:
Երբ լրագրողները կրկին հարցեր ուղղեցին, Սերժ Սարգսյանը պտտվեց եւ ասաց.
«Կարող էիք, չէ՞, ինձ էլ շնորհավորել»: Ապա նորից շրջվեց:
Աղբյուրը՝ armtimes.com