ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 484.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.16 դրամով: Եվրոյի փոխարժեքն աճել է 15.81 դրամով և կազմել 527.59 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 9.20 դրամով և կազմել 732.89 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով' կազմելով 7.18 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը
216.96 դրամ, ոսկին' 16 հազար 438.41 դրամ, պլատինը' 13 հազար 160.69 դրամ:

 

 

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 4-ին կատարվել է 3 մլն 450 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք' 484.75 դրամ միջին փոխաժեքով: ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 484.75 դրամ, պահանջարկը' 484.00 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում նույնպես գործարքներ չեն կատարվել:

 

 

Դեկտեմբերի 4-ին կատարվել է սվոպ գործարք՝ 3 օր ժամկետով: Սվոպ գործարքի ծավալը կազմել է 96 մլն 918,000.00 ՀՀ դրամ, հակադարձ գործարքինը՝ 96 մլն 997,658.00 ՀՀ դրամ: Գործարքի եկամտաբերությունը գնահատվել է 10 տոկոս: