ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 483.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.24 դրամով:

 

 

Եվրոյի փոխարժեքն աճել է 3.22 դրամով և կազմել 533.78 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.80 դրամով և կազմել 733.81 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 6.85 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են արծաթը'
213.33 դրամ, ոսկին' 16 հազար 622.31 դրամ, պլատինը' 13 հազար 288.51 դրամ:

 

 

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 15-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: Առաջարկը կազմել է 484.55 դրամ, պահանջարկը' 483.00 դրամ: ՀՀ ֆոնդային բորսայում մարվել է մեկ սվոպ գործարք, որի եկամտաբերությունը գնահատվել է 10 տոկոս: