Յուրահատուկ և կոշ տխաղ է լինելու: Այս մասին Բունդեսլիգայի շրջանակներում «Վոլֆսբուրգի» դեմ կայանալիք խաղից առաջասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

«Սպասում եմ շատ աշխատասեր մրցակցի, ով գործում է հարձակման գծում և շատ լավ է խաղում տանը: Մեզ անհարաժեշտ կլինի պաշտպանության լավագույն խաղը ցուցադրել' այնտեղ դիմակայելու համար: Կոշտ խաղ է լինելու: Մենք, սակայն, գրեթե բոլոր այս մակարդակի խաղերում ցուցադրել ենք, թե ինչի ենք ընդունակ:Սա յուրահատուկ խաղ է»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Խոսելով Հենրիխ Մխխիթարյանի մասին Տուխելը հավելել է.

«Միկին շատ կարգապահ է և աշխատասեր: Մեծ պատիվ է նրա մարզիչը լինելը: Նա թե որպես մարզիկ, և թե որպես մարդ անհավանական որակներ ունի»: